27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե անվայել է, որ Սերժի մոտ շան կամ այլ մի կենդանու հետ գնա այցի …»

Ես որպես հայ քրիստոնյա սրբապղծություն եմ համարում կենդանիների հետ եկեղեցի մտնելը:  Ինչպես որ Աստված է ամենքիս վրա Տեր ու Թագավոր, նույնպես էլ Նրա տաճարն է մեր տներից վեհ ու սրբազան: Եվ եթե անվայել է, որ մեկը Սերժի կամ պատմական որևէ թագավորի մոտ շան կամ այլ մի կենդանու հետ գնա այցի, ապա որքան ևս առավել, երբ գնում ենք թագավորների Թագավորի հետ զրուցելու, Նրա Տուն-աղոթատեղին, տաճարը, անգամ մատուռը այցելելով:

«Սուրբ եղեք, որովհետև ՍՈՒՐԲ ԵՄ ԵՍ»,- ասել է Աստված: Այդ բանի համար ենք մենք ապաշխարում ըստ պատվիրանների, որպեսզի սրբանանք:

ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԱՍՏԾՈՒՑ ՎԱԽ ՈՒՆԵՆԱԼՆ Է…

Այսպիսի իմաստուն խոսք կա. «Իմ Ավետարանը ինձ է պահպանում, ես էլ պահպանում եմ իմ Ավետարանը»: Նույնը կարելի է ասել տաճարի, եկեղեցու կամ մատուռի մասին. Սուրբ պիտի պահենք ու պահպանենք Աստծո Անվան հետ կապված ամեն բան: Տա Աստված, որ այդպես ապրենք:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ