5-րդ դասարանի աշակերտը ծեծել է ուսուցչուհուն
Օմսկում 5-րդ դասարանի աշակերտը ծեծել է ուսուցչուհուն հենց դպրոցում, երբ ուսուցչուհին գնում էր ուսմասվարի մոտ, փոխանցում է INTERFAX.RU-ն:
Ինչպես պարզվել է, դասի ժամանակ աշակերտն իրեն լավ չի պահել, նկատողություններին չի արձագանքել, կոպտել է ուսուցչուհին: Վերջինը նրան դուրս է հրավիրել դասարանից եւ տարել ուսմասվարի սենյակ: Ճանապարհին տղան ոտքերով մի քանի անգամ հարվածել է ուսուցչուհուն, նրան գցել գետնին` պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ: