Ջրհեղեղից 600 հազարից ավելի մարդ է տուժել /վիդեո/
Թայլանդում ջրհեղեղից երկրի 4 025 բնակավայր է վնասվել, տուժել է ավելի քան 600 000 մարդ: 4 հոգի արդեն մահացել է: Որոշ նահանգների մարդկանց ստիպված են եղել տարհանել, փոխանցում է INTERFAX.RU-ն: Ճանապարհների վնասվելու հետեւանքով մեքենաների եւ գնացքների շարժը դադարեցվել է:
Չնայած նման իրավիճակին` Թայլանդի ղեկավարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ մասսայական խուճապը լրատվամիջոցների ապատեղեկատվության հետեւանք է: