01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կրակել են հայերի վրա՝ հազար ռուբլու համար

Օրերս ՌԴ Սամարայի հիվանդանոց են դիմել 3 հայազգի տղամարդ՝ հրազենային վնասվածքներով։ Նրանցից երկուսը օգնություն են ստացել ու դուրս գրվել, երրորդը գիտակցության չգալով մահացել է, հայտնում է  volga.news-ը։

Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հրազենային վնասվածքներ ստացածները հայ երիտասարդ տղաների էին, նրանցից ամենամեծը 23 տարեկան է։ Նրանք հրազենային վնասվածք են ստացել հազար ռուբլու համար ծագած վեճի արդյունքում։ 

Հայտնի է, որ կասկածյալները եւս երեքն են, հայեր՝ ՌԴ քաղաքացիությամբ, վերջիններից մեկն էլ անչափահաս է։

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ