03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Պուտինի եւ Սոբչակի համատեղ ընտանեկան հանգստի տեսանյութը վաճառքի են հանել /ֆոտո/

Անհայտ անձը համացանցում աճուրդի է հանել արխիվային տեսանյութ, որում Վլադիմիր Պուտինն ու Անատոլի Սոբչակն են՝ Ֆինլանդիայում հանգստի ժամանակ։ Տեսանյութը, ամենայն հավանականությամբ, նկարահանվել է 1992-ին, այն 12 րոպե է տեւում։ Հիշեցնենք, որ այդ տարիներին Սոբչակը Սանկտ Պետերբուրգի քաղաքապետն էր, Պուտինը՝ նրա տեղակալը։

Կադրերում բացի Պուտինից եւ Սոբչակից երեւում են նաեւ Սոբչակի կինը՝ Լյուդիմիլա Նարուսովան, նրանց դուստրը՝ Քսենիան, ինչպես նաեւ Պուտինի արդեն նախկին կինը՝ Լյուդմիլան եւ նրանց դուստրերը՝ Եկատերինան եւ Մարիան։ 

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ընտանիքները զրուցում, ձկնորսությամբ զբաղվում եւ այլն։ 

 

Նշվում է, որ տեսանյութը վաճառվում է 8 միլիոն ռուբլիով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ