08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչ կարող ես դու անել Աստծո համար

«Հոգի է Աստված, և Նրա երկրպագուները պետք է հոգով և ճշմարտությամբ պաշտեն Նրան»։ 

Հովհաննես 4:24

Ճշմարիտ Աստծուն երկրպագելու անկարողությունից ծնվում է կռապաշտությունը՝ բառիս լայն իմաստով։ Կեղծ երկրպագության արդյուքում՝

ա. Աստծո խոսքից վերցնում ենք միայն այն, ինչը մեզ ձեռնտու է։ Այսինքն՝ Աստծուն հարմարեցնում ենք մեր ցանկություններին։

բ. Աստծուն երկրպագում ենք ձևապաշտորեն։ Այս դեպքում բանական հավատքն իր տեղն է զիջում կեղծ զգացմունքներին։ Երբ աղոթի ժամանակ ձեռքներս բարձրացնում ենք վերև, ոչ թե Աստծուց ինչ որ բան ակնկալելու, այլ մարդկանց ցույց տալու մեր հավատքը։ Կամ՝ երբ աղոթքի ժամանակ լաց ենք լինում իբր մեր մեղքերի համար, բայց չկա անկեղծ զղջում։ Իրականում հավատքն ամուր է, երբ մարդը ոչ միայն ասում է՝ ես հավատում եմ, այլ գիտի թե Ում է հավատում։

գ. Տառապում ենք սնոտիապաշտությամբ։ Այս դեպքում մեր հավատքի ու երկրպագության առիթը վախն է. վախը փորձություններից ու Աստծո պատժից։

Իրական երկրպագությունն ու հավատքը հիմնված են սիրո ու երախտագիտության վրա։ Աստված հոգի է, ուստի մեր երկրպագությունն էլ պետք է հոգով լինի, որի արդյունքում մենք հաշտվում ենք Աստծո հետ։

Հոգով երկրպագությունը ենթադրում է նաև հոգևոր ընծաներ մատուցել Աստծուն, իսկ մեր հոգու ընծան սերն է, հավատարմությունը, ազնվությունը, հավատքն ու հույսը …

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ