26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի բան ունեմ ասելու… Քրիստոսը դիմում է քեզ

«Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»:

(Ղուկաս 7:36-50)

Օրվա ընթերցվածքը ներկայացնում է մի պատմություն, համաձայն որի Սիմոն անունով մի փարիսեցի Հիսուսին հրավիրում է իր տուն ճաշի։ Ճաշի ընթացքում մեղավոր մի կին մոտենում է Հիսուսին, արցունքներով թրջում ոտքերը, մազերով սրբում և յուղով օծում։ Սիմոնը մտածում է, որ եթե Հիսուս մարգարե լիներ, կիմանար թե ով է այս կինը և թույլ չէր տա, որ մոտենար Իրեն։ Հիսուս իմանալով նրա մտածումն ասաց.

«Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ» և օրինակ բերեց. մի փոխատուի երկու մարդ պարտք էին, մեկը 50 արծաթ, մյուսը՝ 500։ Երկուսին էլ ներեց պարտքը, ուստի ո՞վ ավելի շատ կսիրի նրան։ Սիմոնը պատասխանում է, թե՝ ում շատ ներվեց։

Հրեաների մոտ հյուր ընդունելու երեք կարևոր պայման կար. տանտերը դիմավորում է՝ համբուրելով հյուրին, ամանով ջուր էին տալիս որպեսզի ոտքերը լվանա և անուշահոտ յուղ էին մատուցում։ Սիմոնն այս պատիվներից և ոչ մեկը չմատուցեց Քրիստոսին։ Գուցե այդ կերպ ցանկանում էր ցույց տալ, որ մեծ հեղինակություն ունեցող Քրիստոսի հետ հարաբերվում է հավասար ընդ հավասարի։

Սակայն խնդիրն այն է, որ ինքն իրեն բարձրացնելով դատում է մեղավոր կնոջն, ով Քրիստոսին մոտեցավ զղջման արցունքներով և արդյունքում՝ թողություն ստացավ։ Այդպես է, ինքնահավանությունը մարդուն հեռացնում է Աստծուց և մեծագույն մեղքը սեփական մեղքերը չտեսնելն է։

Իրականում կարևոր չէ մարդը մեծ, թե փոքր մեղքեր է գործել։ Սիմոնի ու մեղավոր կնոջ մեղքերը, ծանրության առումով, նույնը չեն։ Սակայն երկուսն էլ մեղավոր են ու կարևոր է հասկանալ ոչ թե ով ինչքան է մեղավոր, այլ՝ անկախ ամեն ինչից երկուսն էլ ոչինչ չունեն հատուցելու համար իրենց պարտքը, ինչպես Քրիստոսի բերած օրինակի մեջ։ Ուստի երկուսի հույսն էլ Տիրոջ ողորմածություն է։

Ամեն անգամ, երբ մենք էլ դատում ենք մարդկանց հիշենք, որ Քրիստոս դիմում է նաև մեզ ասելով՝ քեզ մի բան ունեմ ասելու…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ