17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Միսս Ամերիկա”-ի հաղթողը հնդկական ծագում ունի /ֆոտո/

Այս տարվա “Միսս Ամերիկա” մրցույթի հաղթող է ճանաչվել Նյու Յորքի ներկայացուցիչ Նինա Դավլուրին: Մրցույթը տեղի է ունեցել երեկ երեկոյան` Ատլանտիկ Սիթիում, փոխանցում է lenta.ru-ն:   

24-ամյա Դավուլուրին դարձել է մրցույթի պատմության մեջ հնդկական ծագումով առաջին աղջիկը, որն արժանացել է տիտղոսին: Տաղանդների մրցույթի ժամանակ նա կատարել է բոլիվուդյան դասական պար: Թագից բացի, Դավուլուրին ստացել է 50 հազար դոլար մրցանակ, որը նա կարող է ծախսել կրթության նպատակով: Դավուլուրին հայտնել է, որ ապագայում մտադիր է բժիշկ դառնալ, ինչպես իր հայրը: 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Կալիֆորնիայի ներկայացուցիչ Քրիսթալ Լին՝ չինական ծագումով: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 53 աղջիկ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ