18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քիմհարձակման տեսանյութը եւ զոհերի լուսանկարները կեղծ են. Ռուսաստանի ԱԳՆ

Interfax.ru-ի փոխանցմամբ`Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ փորձագետներն ապացույցներ են տրամադրել այն մասին, որ Դամասկոսի մոտ քիմհարձակման տեսանյութը եւ զոհերի լուսանկարները կեղծ են: 

“Ներկայացվել են համոզիչ ապացույցներ, որ տեսանյութը եւ լուսանկարները կեղծ են եւ նախապես պատրաստված են եղել: Հավաքվածներին են ցույց տվել բազմաթիվ ականատեսների ցուցմունքները, ովքեր միանշանակորեն պնդում են, որ Արևելյան Ղուտայի տարածքում քիմիական զենքը կիրառվել է հենց զինյալների կողմից: Ակտիվիստների անցկացրած դեպքի հետաքննության արդյունքները և ականատեսների ցուցմունքները փոխանցվել են Սիրիայում կատարվածի հետաքննության անկախ հանձնաժողովին”, – ասվում է հայտարարության մեջ: 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Դամասկոսի արվարձանում օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառումը բեմադրված է եղել։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ