25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շապիկով ծնվածը․ երիտասարդը ողջ է մնացել՝ մետրոյի պայթյունից ընդամենը 3 մետր հեռու լինելով /տեսանյութ/

Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական ինստիտուտի ուսանող Լեւ Գայունը երեկ դարձավ 19 տարեկան։ Իսկ ընդամենը օրեր առաջ նա դեմ առ դեմ հանդիպեց մահվան հետ։ Նա տեղի ժամանակով 14։40-ին մետրոյում էր, այն նույն վագոնում, որտեղ ահաբեկիչ-մահապարտը ռումբ պայթեցրեց։ 

Լեւը պայթյուցիկից ընդամենը 3 մետր հեռավորության վրա էր գտնվում, եւ այն, որ նա ողջ է մնացել, պարզապես հրաշք է։ Նման դեպքերում ասում են՝ շապիկով է ծնվել։ Երիտասարդն այժմ հիվանդանոցում է, բժիշկներն ասում են՝ ուժեղ տղա է, շուտով կապաքինվի։ 

«Պայթյունից հետո չէի կարողանում լսել, մինչեւ հիմա էլ լսողության հետ խնդիր ունեմ։ Մարդիկ մի տեսակ լուռ էին, նրանք շոկային վիճակում էին գտնվում։ Մարդկանց հանում էին դռներից, պատուհաններից․․․

Ես շատ բան պետք է վերաարժեւորեմ, քանի որ պարզապես հրաշքով եմ ողջ մնացել»,- ասում է նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ