Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների մեջ հայեր կան
ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․
«Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն՝ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում՝ մետրոյի վագոններից մեկում, պայթյուն է հնչել, որի արդյունքում կա 10 զոհ եւ 50 վիրավոր։
Տեղի ունեցածը ՌԴ գլխավոր դատախազությունը ահաբեկչություն է անվանել։