Եվրոպացիներին սարսափեցրել է

Ամերիկյան Wall Street Journal-ը, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշմանը, գրել է, որ եվրոպացի դիվանագետները ցնցված են ԵՄ-ի հետ այս տարվա նոյեմբերին հարաբերություններն ամրապնդելու ճանապարհ որդեգրած Հայաստանի կողմից Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Մաքսային միությանը միանալու որոշումից:
“Եվրոպացիներին սարսափեցրել է Ռուսաստանի կողմից գործադրված ուժգին ճնշման ռազմավարությունը, ինչպես նաեւ այն արագությունը, որով Հայաստանը կատարել է շրջադարձը …
Հայաստանի կողմից կատարված քայլը վկայում է Ռուսաստանի կողմից ճնշման ավելացման մասին այն երկրների նկատմամբ, որոնց իրենց կողմ փորձում են քաշել Արեւմուտքն ու Արեւելքը, եւ կարող է հնարավոր անախորժությունների մասին նախազգուշացում դառնալ Եվրամիության հետ կապերի մերձեցման մասին մտածող այլ պետությունների համար”,- նշում է պարբերականը: