01 Մարտի, Saturday, 2025
KFC

Նոր իրարանցում Եգիպտոսում. բախումների հետեւանքով 14 մարդ է տուժել /վիդեո/

Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի համախոհների, հակառակորդների եւ ոստիկանների բախումների հետեւանքով 14 մարդ է տուժել, գրում է “interfax.ua” կայքը: 

“Մուսուլման եղբայրներ”-ի ներկայացուցիչները հայտնել են, որ այսօր առավոտյան ոստիկանները կրակ են արձակել Մուրսիի համախոհների ավտոշարասյան վրա: Շարժումը նախկինում էլ էր մեղադրել ոստիկաններին ցուցարարների վրա հարձակում գործելու նպատակով քաղաքացիական հագուստներով ծպտվելու մեջ, սակայն Եգիպտոսի անվտանգության մարմինները հերքում են այդ մեղադրանքները: 

Նոր բախումներն սկսվել են նախօերի առավոտյան այն բանից հետո, երբ Մուրսիի մի քանի հարյուր համախոհներ բողոքի ակցիա են կազմակերպել Կահիրեում ԱՄՆ դեսպանատան մոտ` ի նշան դժգոհության, որ ԱՄՆ-ը միջամտում է Եգիպտոսի ներքին գործերին:

Ցուցարարներն անցնելիս են եղել Թահրիր հրապարակի մոտով, որտեղ հավաքված են եղել Մուրսիի հակառակորդները: Արդյունքում նոր բախումներ են սկսվել, մարդիկ միմյանց վրա քարեր են նետել:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ