07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մուհամեդ Մուրսին անհետացել է

Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի ընտանիքը հայտարարել է, որ վերջինիս առեւանգել են, հաղորդում է “Al-Arabiya”-ն: 

Մուրսիի դուստր Շաիման կարծում է, որ իր հորն առեւանգել են զինվորականները: Միաժամանակ “Մուսուլման եղբայրներ” շարժման վերահսկողության տակ գտնվող Ազատության եւ արադարության կուսակցության փոխնախագահը կարծում է, որ առանց դատարանի տնային կալանքի ենթարկելն ինքնին առեւանգում է: 

Հեռուստաալիքը հաղորդել է, որ ոչ Մուրսիի ընտանիքի անդամները, ոչ էլ նրա համախոհները չեն տեսել նրան Եգիպտոսում ռազմական հեղափոխության սկսելուց ի վեր: 

“Reuters-ի հաղորդմամբ` Կահիրեում կրկին բախումներ են սկսվել տապալված նախագահի համախոհների եւ հակառակորդների միջեւ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ