20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ֆրանսիայի հայ համայնքը համախմբվել էր՝ դատապարտելու Ալիեւի այցը Ֆրանսիա

Ֆրանսիայի հայ համայնքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի կապակցությամբ մարտի 14-ին կազմակերպել էր  բողոքի ցույց: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Nouvelle d’Armenie-ն:

Ավելի վաղ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը տեղեկացրել էր, որ ցույցն անցկացվելու է Ալիեւի այցելությունը դատապարտելու, Արցախի եւ արցախցիների ինքնորոշման հարցը սատարելու համար:

«Պետք է այնպես անենք, որ մամուլը անդրադառնա մեր նախաձեռնությանը: Ցույցն արվելու է այն վայրում, որտեղ միշտ մեծ թվով մարդիկ են լինում, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Ակնկալվում է մեծ թվով անձանց մասնակցություն»,-ավելի վաղ ասել էր նա:

Ցույցերն անցկացվել են Ֆրանսիայի Փարիզ, Լիոն եւ Մարսել քաղաքներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ