21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

10 տարվա ընթացքում շուրջ 600 լրագրող է սպանվել

Վերջին 10 տարվա ընթացքում շուրջ 600 լրագրողներ եւ բլոգերներ են սպանվել, որոնցից 41-ը` Սիրիայում, 2012-ին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը: “Իսկապես շոկային է եւ անընդունելի, երբ հարձակումների մեղավորների ավելի քան 90 տոկոսն անպատիժ է մնում”,-նշել է նա:

Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին լրագրողներն իրենք են առաջին անգամ հայտնել իրենց մասնագիտության ռիսկերի մասին: Ռիչարդ Էնջելն “NBC”-ից, հայտնել է, որ անցյալ տարի 5 օր շարունակ գերի է եղել Սիրիայում: Նա հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամ-երկրներին, որ ինչպես դիվանագետները, այնպես էլ լրագրողները “պաշտպանության կարիք ունեն օբյեկտիվ լինելու համար”:

ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն էլ իր հերթին նշել է, որ հարկավոր է հիշել “անվտանգության այն քայլերի մասին, որոնց պետք է հետեւեն ԶԼՄ-ների ներկայացուցիչները”: Դիվանագետի խոսքով “սենսացիաների հետեւից վազելը` ի վնաս անառողջ մտածելակերպի, կարող է ծայրահեղ վտանգավոր լինել”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ