Թագուհին դքսուհուն խնդրում է արագ ծննդաբերել, քանի որ ինքն արձակուրդ է գնում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը կատակել է դքսուհի Քեյթ Միդլթոնի ծննդաբերության վերաբերյալ, գրում է “The Daily Telegraph”-ը: Կամբրիա կոմսությունում զբոսանքներից մեկի ժամանակ միապետին հարցրել են` ինչ սեռի երեխայի է սպասում: “Ես կարեւորություն չեմ տալիս, սակայն շատ կցանկանայի, որ երեխան ծնվեր, քանի որ ես շուտով արձակուրդ եմ գնալու”,-կատակել է թագուհին:
Բացի այդ, թագուհին հայտնել է, որ առայժմ “որեւէ նշաններ” չկան, որ երեխան շուտով կծնվի:
Թերթը հիշեցնում է, որ հաջորդ շաբաթվա ավարտին Եղիսաբեթ թագուհին իր ավանդական ամառային արձակուրդին կգնա Բալմորալ դղյակ: Եթե առաջիկա 8 օրվա ընթացքում դքսուհին չծննդաբերի, ապա թագուհին պետք է որոշի` հետաձգել իր արձակուրդը, թե` ոչ: