19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Անտանելի շոգը 44 մարդու կյանք է խլել Ճապոնիայում

Ճապոնիայում անբնական շոգ է տիրում, որի զոհն է դարձել արդեն 44 մարդ` մասամբ թոշակառուներ, գրում է “newsinfo.ru”-ն:

Օդերեւութաբաններն ընթացիկ ամիսն արդեն անվանել են ամենաշոգը 1961-ից  հետո, զով եղանակի, ըստ նրանց կանխատեսումների, առաջիկայում սպասելու կարիք չկա: Տոկիոյում արդեն 4 օր շարունակ ջերմաստիճանը 35-ից բարձր է: 

Միայն մեկ օրվա ընթացքում ավելի քան 800 մարդ է հոսպիտալացվել սարսափելի շոգի պատճառով: Ընդհանուր առմամբ “ջերմային հարված” ախտանիշով հոսպիտալացվել է 13.6 հազար մարդ: Մասնագետները նշում են, որ նման դեպքերի հաճախակի լինելը կապված է ճապոնացիների օրգանիզմի` ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը սովոր չլինելու հետ: Փրկարար ծառայություններն արտակարգ պատրաստվածության վիճակում են:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ