22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Լրտեսին` Նոբելյան մրցանա՞կ

ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը քիչ շանսեր ունի Նոբելյան մրցանակ ստանալու` հաշվի առնելով դրա ինստիտուտների կոռումպացված լինելը, հաղորդում է “Интерфакс”-ը:

Ինչպես իրենց թվիթերյան էջում հայտնել են “Wikileaks”-ի ներկայացուցիչները, խաղաղության Նոբելյան մրցանակը վարկաբեկել է իրեն: Վերահսկվելով Նորվեգիայի եւ Շվեդիայի իշխող շրջանակների կողմից` այն վերածվել է արտաքին քաղաքականության ինստիտուտի: 

Նրանց կարծիքով` հաշվի անելով, որ Նորվեգիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Շվեդիան մրցակցում է Իսրայելի հետ` ՆԱՏՕ-ի ամենամտերիմ դաշնակիցը դառնալու համար, մրցանակակիրներ են դառնում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Բարաք Օբաման:

Նշենք, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով գաղտնազերծել էր ամերիկյան հատուկ ծառայությունների մի շարք գաղտնագրեր,  4-րդ շաբաթն է գտնվում է Մոսկվայի ”Շերեմետյեւո” օդանավակայանում: Լուրեր էին շրջում, որ նրան հնարավոր է Նոբելյան մրցանակ շնորհեն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ