22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ողջ աշխարհն սպասում է Մեծ Բրիտանիայի թագաժառանգի լույս աշխարհ գալուն

Դքսուհի Քեյթ Միդլթոնը կարող է ծննդաբերել ցանկացած պահի: Ողջ աշխարհի ԶԼՄ-ներն անհամբերությամբ սպասում են այս իրադարձությանը: Եվ մինչ դքսուհին ծննաբերության է պատրաստվում, լրատվամիջոցները գուշակություններ են անում, թե երբ կծնվի նրա առաջնեկը:

ԶԼՄ-ներից մի քանիսը համոզմունք են հայտնում, որ Քեթրինը կծննդաբերի հուլիսի 14-ին, իսկ շատերն էլ պնդում են, թե երեխան հենց այսօր կծնվի: Սուրբ Մարիամի հիվանդանոցի շրջակայքում, որտեղ այժմ գտնվում է Քեթրինը, պապարացցիները պատրաստ սպասում են` “զինված” ֆոտոխցիկներով: 

Նշենք, որ նախաձեռնող բրիտանացիներն արդեն իսկ գումարներ են վաստակում Քեյթի եւ արքայազն Ուիլյամի երեխայի հաշվին` բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ դնելով երեխայի սեռի վրա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ