01 Մարտի, Saturday, 2025
KFC

Դիվանագիտական հարաբերությունների խզում` գեյերի պատճառով

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի իշխանություններին դուր չի գալիս Մոսկվայի վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Ռեյկյավիկի քաղաքապետ Յոն Գրանը: Ավելին, նա հայտարարել է, որ դրա պատճառով եղբայր-քաղաքների հարաբերությունները կարող են ընդհատվել, տեղեկացնում է “Интерфакс”-ը:

Նա նշել է, որ Մոսկվայում պարբերաբար խախտվում են գեյերի իրավունքները, ինչի պատճառով էլ ԱԳՆ-ի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է դադարեցնել համագործակցությունը:

Կատակերգու դերասան Յոն Գրանը Ռեյկյավիկի քաղաքապետ է դարձել 2010-ին: Նա բազմիցս հայտնել է իր աջակցությունը սեռական փոքրամասնություններին: Ռեյկյավիկում կայացած գեյ-շքերթին նա ներկա է գտնվել պայծառ գույներով զգեստով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ