24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Դագաղները` որպես ընտրակաշառք

Հոնդուրասի քաղաքական գործիչները դագաղներ են բաժանում մարդկանց` որպես նախընտրական կաշառքներ, ինչպես նաեւ վճարում են սպանվածների հուղարկավորության համար: Կենտրոնական Ամերիկայում գտնվող այս ոչ մեծ երկիրը հայտնի է հանցագործության բարձր մակարդակով:

“Univision” հեռուստաընկերության տվյալներով` 2011-ին Հոնդուրասում սպանությունների աննախադեպ ցուցանիշ է գրանցվել` 90 սպանություն` յուրաքանչյուր 100 հազար բնակչին: Սա մոտ 10 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը:

Ընդ որում` բնակչության 40 տոկոսն ապրում է օրական 1,25 դոլարով եւ պարզապես չի կարողանում  սպանված հարազատներին ինչպես հարկն է հուղարկավորել: Նման մարդկանց հիմնականում թաղում են պլաստիկ պարկերի մեջ` ընդհանուր գերեզմաններում:

Այս պատճառով էլ Հոնդուրասի քաղաքական գործիչները որոշել են օգնել բնակչության ամենաաղքատ խավերին` անվճար դագաղներ տրամադրելով եւ թաղման ծախսերը հոգալով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ