10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծ Բրիտանիան “երեխայի է սպասում”. դեռեւս չծնված թագաժառանգի տիտղոսն արդեն հայտնի է

Բուքինհեմյան պալատը հայտարարել է այն տիտղոսը, որը կշնորհվի արքայազն Ուիլյամի եւ դքսուհի Քեյթ Միդլթոնի ապագա երեխային, որն առաջիկա օրերին լույս աշխարհ կգա: Ինչպես գրում է “The Daily Mail”-ը, եթե երեխան աղջիկ ծնվի, ապա նա կդառնա Քեմբրիջյան արքայադուստր, տղան` Քեմբրիջյան արքայազն:

Քեմբրիջյան արքայազնի կամ արքայադստեր տիտղոսը բրիտանական միապետության պատմության մեջ առաջին անգամ կշնորհվի թագավորական ընտանիքի որեւէ անդամի: Քեմբրիջի քաղաքապետ Փոլ Սոնդերսը թագավորական ընտանիքի որոշումը մեծ պատիվ է համարել քաղաքի համար եւ համոզմունք հայտնել, որ Քեմբրիջի բնակիչներն ուրախությամբ կընդունեն այդ լուրը:

Այն մասին, որ Ուիլյամի եւ Քեյթի բոլոր երեխաներն արքայազների եւ արքայադուստրերի տիտղոս կկրեն, թագուհի Եղիսաբեթ 2-րդը հայտարարեց 2012-ի դեկտեմբերի 31-ին: Սակայն աշխարհագրական անվանումը միայն հիմա է հայտարարվել: Տիտղոսի ընտրության ժամանակ թագուհին ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ այն չհամընկնի ընտանիքի մեկ այլ ներկայացուցչի պատվավոր անվան հետ:

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը Քեմբրիջյան դուքսի եւ դքսուհու տիտղոսներին արժանացել են իրենց հարսանիքի օրը ` 2011-ի ապրիլի 29-ին: Նրանց առաջնեկը կծնվի մի քանի օրից: Սպասվում է, որ դա տեղի կունենա հուլիսի 13-ին, սակայն ամսաթիվը պաշտոնապես չի նշվում: Ծննդաբերությունը տեղի կունենա Լոնդոնում: Թագավորական գահի 3-րդ հավակնորդի սեռը դեռեւս հայտնի չէ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ