05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Աղքատ երկրներում կոռուպցիան կրկնակի շատ է. “Transparency international”

“Transparency international” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հարցումների արդյունքներ, ըստ որոնց պարզ է դառնում, որ վերջին տարիների ընթացքում կոռուպցիան աշխարհում ավելացել է, ընդ որում` մոլորակի յուրաքանչյուր 4-րդ մարդ ստիպված է եղել կաշառք տալ, գրում է “BBC”-ն:

Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ աղքատ երկրներում կոռուպցիան կրկնակի շատ է, քան զարգացած երկրներում: Իրավապաշտպանների խոսքով` ոստիկանությունը եւ դատարանները հաճախակի պատրաստ են կաշառվել, սակայն հենց քաղաքական կուսակցություններն են համարվում կաշառակերության կենտրոն: 

Զեկույցում հատկապես ընդգծվում է կաշառակերության աճը Բրիտանիայում: Կազմակերպության տվյալներով անցյալ տարի բրիտանացիների 5 տոկոսը կաշառք է տվել, ինչը 5 անգամ գերազանցում է 2010-ի ցուցանիշը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ