23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Եգիպտոսի ժամանակավոր նախագահը հայտարարել է ընտրությունների ժամկետները

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը նախօրեին հայտարարել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մոտավոր ժամանակը: Ինչպես նշում է “Associated Press”-ը, դրանք կկայանան 2014-ի սկզբին:

Մանսուրի ստորագրած սահմանադրական հռչակագրի համաձայն առաջինը պետք է կայանան խորհրդարանական ընտրությունները, որոնք կնշանակվեն գործող սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկություն անցկացնելուց հետո: Սպասվում է, որ քվեարկությունը կկայանա հռչակգրի ստորագրումից 4 ամիս անց: Խորհրդարանական ընտրությունները կկայանան սահմանադրական փոփոխություններից հետո` հավանաբար 2014-ի հունվարին: Նախագահական ընտրությունները կկայանան խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց:

Հուլիսի 4-ին եգիպտական բանակը նախագահ Մուհամեդ Մուրսիին զրկեց իշխանությունից եւ ձերբակալեց նրան: Սահմանադրության գործունեությունը դադարեցվեց, իսկ ժամանակավոր նախագահ նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը, ով նախագահի պարտականությունները կկատարի մինչեւ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ