09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եգիպտոս. արյունալի քայլ դեպի անցյալ. “The Washington Post” /վիդեո/

“Նախ հրոսակները եկան”,-այսպես է սկսվում է “Մուսուլման եղբայրներ” եգիպտական շարժման պաշտոնական ներակայացուցչի հոդվածը “The Washington Post”-ում: “Զինված մարդիկ կանգնեցին կամրջի վրա` Կահիրեի համալսարանի խաղաղ ցուցարարների վերեւում: Հուլիսի 3-ի վաղ առավոտյան, երբ գեներալները պատրաստվում էին հայտարարել իրենց հեղափոխության մասին, 18 մարդ է սպանվել, 100-ը` վիրավորվել: Սակայն մամուլը տեղեկացրել է ընդամենը նախագահ Մուրսիի համախոհների եւ հակառակորդների բախումների մասին”,-գրում է Գեհադ էլ-Հադադը:

Դրանից հետո է միայն սկսել զանգվածային խառնաշփոթը: Հեղինակի խոսքով` չի կարելի հերքել, որ ուրբաթ օրը Մուրսիի հակառակորդներն առաջինն են հարձակվել նրա համախոհնրի վրա: Ոստիկանությունը չի միջամտել:

Նախօրեին զինվորականները կրկին կրակ են բացել ամբոխի վրա մարտական փամփուշտներով: Տասնյակ մարդիկ են սպանվել, հարյուրավորները վիրավոր են: Հեղինակն առանձանցրել է կարեւոր փաստերը` իր տեսանկյունից.

1.Զինված ուժերն արդարացնում են բռնությունը նույն բառերով, որոնք օգտագործում էր Մուբարաքի վարչակարգը:

2. Ճգնաժամն սկսվել է հեղափոխության առաջին իսկ վայրկյաններից:

3. Մուրսին, ընդհակառակը, ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու հրաման չի տվել:

4. Արեւմուտքը փաստացի նպաստում է քաոսին: “Դուք չեք կարող ձեզ չեզոք անվանել, երբ արդարացնում եւ ֆինանսավորում եք զինված հեղափոխությունը ընտրված նախագահի նկատմամբ”,-գրում է էլ- Հադադը:

“Եգիպտոսն այժմ վերադառնում է բռնության, տանջանքների, մարդկային արժանապատվության ստորցման մութ ժամանակները”,-եզրափակում է հեղինակը,-“սա պարզապես ռազմական հեղափոխություն չէ, սա արյունալի հեղափոխություն է”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ