14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հռոմի պապը կոչ է արել քահանաներին հրաժարվել շքեղ ավտոմեքենաներից

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Իտալիայի մայրաքաղաք ուխտագնացության ժամանած քահանաներին, աբեղաներին եւ կրոնական սպասավորներին ուղղված խոսքում կոչ է արել նրանց ավելի համեստ կյանք վարել եւ հրաժարվել շքեղ ավտոմեքենաներից եւ ժամանակակից սմարթֆոններից:

Հայր Ֆրանցիսկոսը հայտնել է, որ քահանայի տեսքը թանկարժեք ավտոմեքենայում տխրեցնում է իրեն, քանի որ եկեղեցու ծառայողի համար ավելի կարեւոր պիտի լինի քաղցի մատնված երեխաներին օգնելը, քան թե շքեղ մեքենա վարելը: Ընդ որում, պապը շեշտել է, որ կոչ չի անում բոլոր քահանաներին սկսել հեծանիվներ վարել եւ շատ լավ հասկանում է ավտոմեքենայի անհրաժեշտությունը, պարզապես խորհուրդ է տալիս ընտրել ավելի համեստ եւ ավելի էժան մոդելներ:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնի է իր ասքետիկ կենսակերպով եւ շքեղության հանդեպ անտարբերությամբ: Ընտրություններից հետո նա հրաժարվեց պապական լիմուզինից, իսկ ամենօրյա այցելությունների համար օգտվում է “Ford Focus” ավտոմեքենայից: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ