Սարկոզին լքել է Սահմանադրական խորհուրդը` ի նշան բողոքի
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/sarkozy_1373006712.jpg)
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին լքել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը` բարձրագույն մարմինը, որը վերահսկում է սահմանադրության ղեկավարումը: Այս կերպ Սարկոզին արտահայատել է իր դժգոհությունը` ՍԽ-ի ընդունած որոշման առթիվ, հաղորդում է “Вести”-ն:
Խորհրդի` ավելի վաղ կայացրած որոշման համաձայն Սարկոզին 466 հազար եվրոյով գերազանցել է 2012-ին նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ծախսերի սահմանը: Այդ որոշման պատճառով քաղաքական գործչին չեն հատուցի ընտրություններին ծախսված գումարների մի մասը` մոտ 10 մլն եվրո, ինչպես նաեւ, Սարկոզին ստիպված կլինի շուրջ 500 հազար եվրո տուգանք վճարել:
Ֆրանսիայի նախագահերը պաշտոնը լքելուց հետո մեխանիկորեն ներգրավում են սահմանադրական խորհրդի կազմում: Չնայած Սարկոզին, որպես ՍԽ-ի անդամ, երբեք ակտիվ մասնակցություն չի ունեցել: