07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Եգիպտոսի ժամանակավոր նախագահն արդեն երդվել է

Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը, ում զինվորականները երկրի ժամանակավոր նախագահ են ընտրել, գերագույն սահմանադրական դատարանում արդեն երդվել է որպես ժամանակավոր նախագահ: Արարողությունը հեռարձակվել է կենտրոնական հեռուստաընկերությամբ, գրում է “BBCRussia” կայքը:

Զինվորականների որոշմամբ`Մանսուրը կնախագահի մինչեւ նոր ընտրությունների կայանալը, որոնց ամսաթիվը դեռեւս որոշված չէ: 

Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին նախօրեի երեկոյան պաշտոնանկ արեցին զինվորականները: Նրան, ինչպես նաեւ “Մուսուլման եղբայրներ” շարժման անդամ հանդիսացող նրա մի շարք համախոհներին ձերբակալել են:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ