09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չինացիներին օրինական կարգով ստիպել են հոգ տանել ծերերի մասին

Չինացիներին օրինական կարգով ստիպել են հոգ տանել իրենց տարեց հարազատների մասին: “Տարեց մարդկանց իրավունքների եւ շահերի պաշտպանության մասին օրենքը” երկրում ուժի մեջ է 2013-ի հուլիսի 1-ից:

Օրենքը նախատեսում է, որ առանձին բնակվող երիտասարդները պետք է հաճախակի այցելեն միայնակ բնակվող իրենց ծեր հարզատներին, իսկ նրանց գործատուները պետք է հատուկ ազատ օրեր տրամադրեն դրա համար: Բացի այդ, երկրում սահմանվել է “տարեցների օր”, որը համընկնում է “2 ինների” օրվա հետ: Այն չինական օրացույցի աշնանային ավանդական տոներից է:

Նոր նորմեր սահմանելու պատճառ է դարձել այն փաստը, որ Չինաստանում շատ արագ աճում է տարեց մարդկանց թիվը: 2010-ին այն 178 մլն էր, իսկ 2025-ին սպասվում է 487 մլն: Չնայած դրան, նրանց հարազատներն ավելի քիչ են հոգ տանում նրանց մասին: Սոցիոլոգները նշում են քաղաքաներում եւ գյուղերում “դատարկ բնի” էֆեկտի մասին. մարդկանց շուրջ 50 տոկոսի դեպքում հսսունացած երեխաները ծնողներից առանձին են բնակվում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ