06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Օբաման կոչ է արել Մուրսիին հնազանդվել ընդդիմությանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման`Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել վերջինիս լսել բողոքի ակցիաների մասնակիցներին եւ նշել է, որ երկրում ծագած քաղաքական սկանդալը կարող է միայն բանակցությունների ճանապարհով լուծվել, տեղեկացնում է “Reuters”-ը:

Բացի այդ, Օբաման կոչ է արել հակամարտող 2 կողմերին էլ` իսլամիստ նախագահի թե համախոհներին, թե հակառակորդներին, անվտանգություն ապահովել ցույցերի ժամանակ, այնպես անել, որ դրանք խաղաղ անցնեն, քանի որ բողոքի ակցիաների արդյունքում զոհվածների թիվն արդեն 16-ի է հասել:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Եգիպտոսում ժողովրդավարական գործընթացների կողմակիցն է եւ չի աջակցում կոնկրետ որեւէ խմբի կամ կուսկացության, այլ հանդես է գալիս բոլոր վիճարկելի հարցերը քաղաքակիրթ ճանապարհով լուծելուն կողմ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ