06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Եգիպտոսում զինվորականները վերջնագիր են ներկայացրել քաղաքական գործիչներին

Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը պահանջել է քաղաքական գործիչներից ամենասեղմ ժամկետներում նստել բանակացությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել երկրում տիրող ճգնաժամը հարթելու շուրջ, հաղորդում է “РИА Новости”-ն: Պայմանավորվելու համար զինվորականները քաղաքական գործիչներին 48 ժամ են տվել:

“Սա վերջին հնարավորությունն է հաղթահարել այն պատմական դժվարությունները, որոնց մեջ այժմ հայտնվել է մեր հայրենիքը”,-ասվում է զինվորականների հայտարարության մեջ: Եթե ժողովրդի պահանջը չիրականացվի այդ ժամկետում, ապա զինված ուժերը պարտավոր է հայտնել “գործողությունների հետագա ընթացքի” մասին:

Իրավիճակը Եգիպտոսում` նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիաների ֆոնի վրա, բավականին թեժացել է: Միայն վերջին օրերի ընթացքում բախումների արդյունքում 16 մարդ է տուժել: 3 նախարարներ վերջին օրերի ընթացքում լքել են իրենց պաշտոնները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ