17-ամյա աղջիկն կախվել է` ավարտական երեկոյից վերադառնալիս բռնության ենթարկվելուց հետո
Ուրալում քրեական գործ է հարուցվել` անչափահաս աղջկա ինքնասպանության գործով, որին կախված են գտել գետի վրայով անցնող կամրջից: Մահից առաջ նրան բռնաբարել են: Աղջկա վրա հարձակվել են, երբ նա վերադառնալիս է եղել բարեկամուհու ավարտական երեկոյից:
17-ամյա աղջնակը կախվել է սեփական ջինսից: Այն մասին, որ նրա նկատմամբ սեռական բռնություն է գործադրվել, պարզվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքում:
Ոստիկանության տվյալներով` աղջիկը մոր մոտ գյուղ է եկել Չելյաբինսկի մարզից, որտեղ նա բնակվում է տատի հետ: Նրանք պարզել են, որ մահից առաջ աղջիկը քրոջ ավարտական երեկոյից է վերադառնալիս եղել: Հավանաբար հենց այդ ժամանակ էլ նրա դեմ բռնություն է գործադրվել: Հանցագործը որոնման մեջ է: