08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Շերլոկի» հեղինակները պատմել են 5-րդ սեզոնի մասին

Հանրահայտ ու սիրված «Շերլոկ» սերիալի հեղինակնր Մարկ Գետտիսը եւ Սթիվեն Մոֆֆատը պատմել են, թե հեռուստադիտողը պետք է սպասի հինգերորդ սեզոնին, թե ոչ։

Նրանք հայտարարել են, որ վերջին՝ «Վերջին գործը» մասը կարող է դառնալ նոր սեզոնի սկիզբ, բայց նաեւ կարելի է դրանով վերջացնել սերիալը։ Նրանք պատմել են, որ նոր սեզոն կարող են նկարահանել, բայց դեռ վերջնական որոշում չեն կայացրել այս կապակցությամբ։

Հեղինակները պատմել են, որ եթե նոր սեզոն նկարահանեն, ապա գլխավոր հերոսները՝ Հոլմսը եւ Վաթսոնը, կրկին կզբաղվեն իրենց գործով՝ հանցագործությունների բացահայտմամբ։

Սակայն միեւնույն ժամանակ The Sun-ի տեղեկություններով՝ հինգերորդ սեզոն կարող է չնկարահանվել, քանի որ սերիալի երկու գլխավոր դերասանները՝ Բենեդիկտ Կամբերբետչը եւ Մարտին Ֆրիմենը բավական սառը հարաբերություններ ունեն։

«Բենեդիկտն ու Մարտինը ընկերներ չեն, չեն շփվում»,- տեղեկացրել է աղբյուրը։ Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ դերասանները պրոֆեսիոնալ են եւ կկարողանան հանուն աշխատանքի մի կողմ դնել միջանձնային հարաբերությունները։

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ