07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամերիկացի միսիոներները հրաժարվել են աղոթքներով “հոմոսեքսուալիզմը բուժելու” մտքից

ԱՄՆ-ում փակվել է քրիստոնյա միսիոներների  “Exodus International” միությունը, որն իր առջեւ նպատակ էր դրել ստիպել ողջ աշխարհի հոմոսեքսուալներին փոխել իրենց սեռական կողմնորշումը եւ հարաբերություններ սկսել հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածվել միության կայքէջում:

Միությունն այս ուղղությամբ աշխատում էր վերջին տարվա ընթացքում: Արդյունքում` միության ներկայացուցիչները եկել են եզրակացության, որ ոչ պատշաճ ձեւով են վերաբերվել հոմոսեքսուալներին: Կազմակերպության փակվելու մասին պաշտոնական հաղորդագրություն տարածելուց առաջ նրանք ներողամտություն են հայցել ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանցից այն տառապանքի եւ ցավի համար, որ պատճառել են  վերջիններիս: Միության նախագահ Ալան Չեմբերսը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ ըստ քրիստոնեական ավանդույթի` բոլոր մարդիկ քույրեր եւ եղբայրներ են: Անձամբ ինքը` ամուսնացած լինելով, խոստովանել է, որ երկար տարիներ իր ներսում ճնշել է տղամարդկանց նկատմամբ հակումը: 

“Exodus International” միության փոխարեն նրանք որոշել են  նոր քրիստոնեական միություն կազմակերպել` “Reduce Fear”-ը: Թե ինչ են նրանք այժմ պատրաստվում քարոզել, հայտնի չէ: “Exodus International” միությունը հիմնադրվել էր 1976-ին: Նրա անդամները փորձում էին Աստծո հանդեպ հավատքով, աղոթքով եւ հոգեբանական թերապիայի միջոցով հոմոսեքսուալների մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի հակառակ սեռը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ