Փախստականների թիվն աշխարհում հասել է մաքսիմումի. ՄԱԿ
Բնակավայրն ստիպված լքող մարդկանց քանակը 2012-ին հասել է 45.2 մլն-ի: Դա վերջին 18 տարվա ընթացքում մաքսիմում ցուցանիշ է: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի զեկույցում:
“UNHCR”-ի տվյալներով` այսօր փախստական է համարվում 15.4 մլն մարդ, 937 հազարն ապաստան է փնտրում, 28.8 մլն-ը տեղահանված անձինք են: Ընդ որում, ընդգծվում է, որ զեկույցում չեն նշվել Սիրիայի բնակիչները, որոնք ստիպված են լքել երկիրն ընթացիկ տարում:
Հիմնական պատճառը, որն ստիպում է մարդկանց լքել իրենց տները, մնում է պատերազմը: Վերաբնակների 55 տոկոսն այն երկրներից է, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում` Աֆղանստան, Սոմալի, Իրաք, Սիրիա, Սուդան:
Փախստակնների քանակով առաջին տեղում, ինչպես եւ վերջին 32 տարում, Աֆղանստանն է: Ինչպես նշում է “Lenta.ru”-ն, աշխարհում յուրաքանչյուր 4-րդ փախստականն Աֆղանստանից է: Ընդ որում, Աֆղանստանի փախստականների 95 տոկոսն ապաստան է ստանում Իրանում եւ Պակիստանում: Զեկույցում նշվում է, որ հենց զարգացող երկրներն են ամենից շատ փախստականներ ընդունում: Այս ցանկում առաջին տեղում Պակիստանն է, որին հաջորդում է Իրանը, 3-րդ տեղում է այս երկրներից լիովին տարբերվող Գերմանիան:
Զեկույցը հրապարակվել է փախստականների միջազգային օրվա նախօերին: