“FEMEN”-ի մերկ աղջիկները խանգարել են Լուկաշենկոյի քունը /ֆոտո/
“FEMEN”-ի ակտիվիստները գրոհել են Կիեւի այն հյուրանոցը, որում հանգրվանել է Բելառուսի նախագահ ալեքսանդր լուկաշենկոն` 9-ամյա որդու հետ: Լուկշենկոն Ուկրաինա է ժամանել պաշտոնակն այցով: Այդ մասին տեղեկացնում է ֆեմինիստուհիների կայքը:
Կեսգիշերին մերկ աղջիկները հայտնվել են հյուրանոցի մոտ: Ակտիվիստների մարմիններին անպարկեշտ գրառումներ են գրված եղել, ձեռքներին ջահեր պահած նրանք լոզունգներ են բղավել: Ակցիան երկար չի շարունակվել, քանի որ ակտիվիստներին ձերբակալել են ոստիակկննները եւ հատուկ նշանակման ջոկատները, որոնք Լուկաշենկոյի հանգիստն են հսկելիս եղել:
“FEMEN”-ը հետապնդում է Լուկաշենկոյին 2011-ին տեղի ունեցած ակցիայից ի վեր: Դեկտեմբերի վերջին շարժման 3 ակտիվիստներ մերկացել էին Բելառուսի ՀԴԲ-ի առջեւ` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: