19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Բրիտանական արքայազն Ուիլյամը հայկական արմատներ ունի

Բրիտանական թագաժառանգ արքայազն Ուիլյամը կարող է դառնալ հնդկական ծագումով առաջին բրիտանական միապետը: Նման եզրակացության են եկել Էդինբուրգի համալսարանի գիտնականները` ուսումնասիրելով Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռան հարազատների ԴՆԹ-ն:

Պարզվել է, որ արքայազնի նախատատ Էլիզա Քյուարկը կիսով չափ հնդկուհի է եղել, չնայած մինչ օրս նրան հայուհի էին համարում: Վերջինս բազմիցս խոստովանել է, որ կիսով չափ հայուհի է, կիսով չափ`հնդկուհի, ինչի համար հպարտ է: Մասնագետները ենթադրում են, որ հենց նրա ծագման պատճառով էլ նրանից բաժանվել է առեւտրական Թեոդոր Ֆորբսը` արքայադուստր Դիանայի նախահայրը: 18-19-րդ դարերում նման ամուսնությունները բրիտանական հասարկության կողմից դատապարտվում էին: Ֆորբսն իրենց ընդհանուր դստերը Հնդկաստանից Բրիտանիա է տարել եւ արգելել նրան տեսնվել մոր հետ: Իսկ կտակում Քյուարկին որպես տնային աշխատող է հիշատակել:

Ուսումնասիրությունն անցկացրած մասնագետները նշում են, որ բացի հնդկական արմատներից արքայազնի մոտ այլ` ոչ եվրոպական արմատներ չկան:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ