04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԻԵԴ-ն ստացել է հայկական կողմի բողոքը Սաֆարովի գործով

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ստացել է հայկ մուկուչյանի եւ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի  բողոք-դիմումը, գրում է “Երկրամասը”: Խոսքը փաստաթղթերն ստանալու, այլ ոչ թե դրանք գործնականում քննարկելու մասին է:

Հայկական կողմը Ռամիլ Սաֆարովի գործով բողոք է ներկայացրել Եվրոպական դատարան այս տարվա փետրվարին: Բողոքը վերաբերում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 2-րդ հոդվածի` կյանքի իրավունքի մասին, եւ 14-րդ հոդվածի` խտրականության արգելքի մասին, խախտումներին: Բողոք-դիմումը կազմելու գործով զբաղվում է աշխատանքային խումբ, որի կազմում ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրացի մասնագետներն են, այդ թվում` Նազելի Վարդանյանը, ով ներկայացնում էր հայկական կողմի շահերը Բուդապեշտում կայացած դատական լսումների ժամանակ:

Հիշեցնենք, որ 2004-ին ՆԱՏՕ-ի “Համագործակցություն հանուն խաղաղության” ծրագրի շրջանակներում Բուդապեշտում անգլերեն լեզվի դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: 2006-ին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության:Սակայն 2012-ի օգոստոսի 31-ին նրան արտահանձնեցին Ադրբեջանին, իսկ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Նույն օրը Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ