Եվրոպայում տեղի ունեցած ջրհեղեղները տասնյակ միլիարդավոր եվրոյի վնաս են հասցրել /վիդեո/
Կենտրոնական Եվոպայում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքները լիկվիդացնելու համար, ըստ նախնական հաշվարկների, մի քանի միլիարդ եվրո հարկավոր կլինի: Զոհերի թիվը տատանվում է 8-21-ի միջեւ: Գերմանիայում, Չեխիայում եւ Հունգարիայում հոսող գետերի ջրի մակարդակը ռեկորդային ցուցանիշների է հասել, գրում է “Российская газета”-ն:
Հորդառատ անձրեւները եւ սողանքները ջրհեղեղի պատճառ են դարձել նաեւ Շվեյցարիայի մի քանի կանտոններում, ինչի հեեւանքով երթեւեկությունը դադարեցվել է մի շարք մայրուղիներում եւ երկաթուղիներում:
Սերբիայում եւս ջրհեղեղի վտանգ կա: Սակայն իշխանությունները հայտարարել են, որ արդեն իսկ բոլոր քայլերը ձեռնարկվել են ջրհեղեղին դիմակայելու համար:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` ջրհեղեղները Եվրոպայում արդեն ավարտված են եւ կարելի է սպասել ջրի մակարդակի նվազմանը: Մասնագետները կարծում են, որ աղետի պատճառած վնասը կգերազանցի 2002-ին Եվրոպայում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառած վնասի չափը: Այդ ժամանակ տեղի ունեցած հզոր ջրհեղեղները տարածաշրջանի վրա արժեցան 13 մլրդ եվրո: