15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նելսոն Մանդելլան դեռ հիվանդանոցում է

Հարավ Աֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելլան շարունակում է մնալ հիվանդանոցում, որտեղ բուժվում է թոքային ինֆեկցիայի դեմ: Բժիշկները, սակայն, լրագրողներին ոչինչ չեն տեղեկացնում Մանդելլայի առողջական վիճակի մասին: 

ՀԱՀ-ի զլմ-ները բավական վատատեսական են գնահատում Մանդելլայի առողջական վիճակը: Թերթերից մեկը օրերս այսպես էր վերնագրել հոդվածը. “Մանդելլան պայքարում է կյանքի համար”: ԶԼՄ-ները կոչ են անում մարդկանց աղոթել 94-ամյա առաջնորդի համար: 

Թերթերից մեկը մեջ է բերել Մանդելլայի ընկերներից մեկի` Էնդրյու Մլանգենիի խոսքերը, ով նշել է, որ պետք է հոգեպես պատրաստ լինել նախկին նախագահի մահվանը. “Մենք երախտապարտ ենք Աստծուն, որ նա մեզ տվեց Մանդելլային և մենք Մանդելլային հնարավորություն կտանք հեռանալ մեզանից”,- ասել է նա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ