Չեխիայում ջրհեղեղ է. սկսվել է մարդկանց էվակուացիան

Պրահայում Վլտավա գետի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով քաղաքում երրորդ աստիճանի ջրհեղեղի վտանգ է հայտարարվել: Ջրհեղեղի արդյունքում զոհեր և անհետ կորածներ կան: Զոհերից մեկը մահացել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ ջուրը քշել է նրա տունն ու գցել տղամարդու վրա:
Իշխանությունները էվակուացնում են բնակիչներին, բազմաթիվ մարդիկ ներկայումս թողել են իրենց տները: Պրահայում դադարեցվել է երթևեկությունը, մետրոյի կայանները փակվել են: Հնարավոր է նաև գազամատակարարումը դադարի:
Չեխիայի մոտ 50 քաղաքներում արդեն երրորդ աստիճանի ջրհեղեղներ են: Անձրևները չեն դադարոևւմ, գետերի մակարդակը շարունակում է բարձրանալ:
Չեխիայի վարչապետ Պետեր Նեչասը հատուկ հայտարարություն է արել. “Վախենամ, որ վատթարագույնը դեռ առջևում է: Սակայն համապատասխան մարմիններն աշխատում են ամբողջ թափով, ոչ ոք աղետի դեմ մեն մենակ չի մնա”,- ասել է նա: