02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Փափուկ արջուկ` Օբամային

Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար փափուկ արջուկ է շահել, երբ նախագահը եւ նահանգապետը զբոսնելիս են եղել լողափին` քննարկելով “Սենդի” փոթորկի հետեւանքները լիկվիդացնելու արդյունքների մասին, գրում է “The Washington Post”-ը: 

Օբամային առաջարկել են մասնակցել տոնավաճառի խաղերից մեկին: Նա պետք է գնդակով հարվածեր օղակի մեջտեղում գտնվող նշանակետին, սակայն նախագահի 5 փորձն էլ ձախողվել է: Այդ ժամանակ նույնը փորձել է Քրիստին: Նահանգապետը հենց առաջին փորձից փափուկ արջուկ է շահել եւ նվիրել այն Օբամային:

Նյու Ջերսիում Օբաման հանդիպել է տեղի բնակիչների եւ գործարարների հետ եւ քննարկել նահանգի պատրաստվածությունը տուրիտական սեզոնին:

“Սենդին” վրա հասավ ԱՄՆ-ի արեւելյան ափին 2012-ի հոկտեմբերին: Տարերային աղետի զոհը դարձավ 120 մարդ: Փոթորկի հասցրած վնասը 25 մլրդ դոլար կազմեց: 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ