28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Եգիպտացի տղամարդկանց արգելել են մերսող աշխատել կանացի սալոններում

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարն արգելել է տղամարդկանց մերսող աշխատել հյուրանոցներին կից կանացի սպա-կենտրոններում` փորձելով թույլ չտալ սեռական ոտնձգություններ զբոսաշրջիկների նկատմամբ: Նախարարը խոստացել է, որ խստորեն կպատժի այն հյուրանոցներին, որտեղ տղամարդիկ կաշխատեն կանանց համար նախատեսված սրահներում եւ այդ հաստատությունները կփակվեն:

Նախարարի մամլո գրասենյակը  հայտնել է, որ նա ջանք չի խնայի երկրում` սեքսուալ ոտնձգությունների բնույթի խնդիրը լուծելու համար, քանի որ այն վնասում է երկրի տուրիստական իմիջին: 

Նախարարը հանձնարարել է փակել հյուրանոցները, երբ Եվրոպայի տուրիստական գործակալություններից մեկը սպառնացել էր համագործակցել Եգիպտոսի հետ` սեռական ոտնձգությունների պատճառով: Շարմ-էլ-Շեյխի հյուրանոցներում 3 բռնաբարություն էր տեղի ուենցել, բացի այդ կին զբոսաշրջիկներից 150 բողոք էր ներկայացվել հյուրանոցների աշխատակիցների դեմ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ