20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Աշխարհի ամենաազդեցիկ կանայք` ըստ “Forbes”-ի /ֆոտո/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը “Forbes”-ի տարբերակով աշխարհի ամենաազդեցիկ կինն է հռչակվել: Այս տիտղոսին նա արժանանում է 7-րդ անգամ: 

2-րդ տեղում է հայտնվել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը, որին հաջորդում են ամերիկացի միլիարդատեր Բիլլ Գեյթսի կինը` Մելինդա Գեյթսը եւ ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման: Առաջին հնգյակը եզրափակում է  ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Ամեն-ամենաների հիթ-շքերթում են հայտնվել նաեւ դերասանուհի Անջելինա Ջոլին, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, երգչուհիներ Լեդի Գագան եւ Շակիրան:

Հարկ է նշել, որ Անգելա Մերկելին հաճախ համեմատում են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հետ: Նրանք իսկապես շատ ընդհանուր բաներ ունեն: 2-ն էլ առաջին կանայք են եղել, որ ղեկավարել են Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան: Նրանց նույնիսկ մականուններն են նման` “երկաթե կանցլեր” եւ “երկաթե լեդի”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ