Անչափահաս զինվորներին Իրաք եւ Աֆղանստան են ուղարկել
Առնվազն 7 անչափահաս բրիտանացի զինծառայողներ են մասնակցել Իրաքի եւ Աֆղանստանի ռազմական գործողություններին, գրում է “The Daily Telegraph”-ը:
Այդ տվյալների համաձայն 4 դեռահաս կռվել են բրիտանացիների համար Իրաքում եւ երեքը` Աֆղանստանում: Դա տեղի է ունեցել ՊՆ ներքին ցուցումներին հակառակ, ըստ որոնց ռազմական գործողությունների տարածքում չպիտի կռվեն 18-ից ցածր տարիքի քաղաքացիներ: Նմանատիպ պահանջ կա նաեւ ՄԱԿ-ի փաստաթղթերում, որոնք արգելում են երեխաներին օգտագործել որպես զինվորներ:
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում արդեն հայտարարել են, որ կատարվածի պատճառը շփոթմունքն է` փաստաթղթերի հետ աշխատանքի ընթացքում: Սխալը վերացնելու ուղղությամբ արդեն մասնագետներ են աշխատում: ՊՆ ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի նման իրավիճակ այլեւս չկրկնվի: