Սաուդյան Արաբիայում 5 օտարերկրացիների գլուխ են կտրել
Սաուդյան Արաբիայում մահապատիժ է իրականացվել` կտրել են սիրիացու գլուխը, որը թմրանյութերի վաճառքով է զբաղվել: Այդ մասին ասվել է երկրի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Իսկ ավելի ուշ այնտեղ մահապատժի են ենթարկվել Եմենի 5 քաղաքացիներ` կտրել են նրանց գլուխները, որից հետո խաչել: Եմենցիներին մահապատժի են ենթարկել Սաուդյան Արաբիայի բնակչին խեղդամահ անելու, ինչպես նաեւ մի քանի մարդկանց վրա հարձակում գործելու եւ կողոպուտների համար:
Տարվա սկզբից Սաուդյան Արաբիայում 46 մարդու են մահապատժի ենթարկել: Այս երկրում գործում են իսլամական իրավունքի` շարիատի օրենքները, ըստ որոնց մահապատիժ է սպառում սպանության, բռնաբարության, աթեիզմի, թմրանյութերի վաճառքի եւ զինված կողոպուտի համար: