20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոմնին առաջ է անցել Օբամայից

ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնին հերթական անգամ հիշեցրել է, որ ինքը կոշտ արտաքին քաղաքականության կողմնակից է, հատկապես “համար մեկ թշնամու” հետ հարաբերություններում: Նա շարունակում է քննադատել  գործող նախագահ Բարաք Օբամային Ռուսաստանի հետ չափազանց մեղմ լինելու համար, ինչը սպառնում է ազգային անվտանգությանը: Այնպես որ եթե նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաջողություն գրանցի հանրապետական թեկնածուն, ապա ԱՄՆ-ը եթե նոր ռազմական գործողություն չսկսի, ուրեմն  բանակի ֆինանսավորման ծավալների ավելացում հաստատ կլինի, գրում է “NEWSRU.com” կայքը:

Չնայած արտաքին քաղաքականության ոլորտում նման հեռանկարներ ունենալուն, Ռոմնիին հաջողվել է իր վարկանիշով առաջ անցնել գործող նախագահից: Ինչպես ցույց են տվել “CNN”-ի անցկացրած հասարակական հարցումների արդյունքները, հոկտեմբերի 3-ին կայացած հեռուստաբանավեճից հետո Ռոմնիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 49 տոկոսը, Օբամայի օգտին` 45 տոկոսը:

“The Wall Street Journal”-ի տվյալներով` Օբամային հիմնականում աջակցում են երիտասարդները եւ կանայք, ինչպես նաեւ ԱՄՆ-ի իսպանալեզու բնակչությունը: Ռոմնիի վարկանիշը բարձրացել է 50-ից ցածր սպիտակամորթ կանանց աջակցության շնորհիվ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ