Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն արձակեց Ճապոնիայի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան օրական առնվազն մեկ հրթիռ է արձակում: Վերջին 3 օրվա ընթացքում այսօր այն արդեն 3-րդ անգամ մոտ հեռավորության հրթիռ արձակեց` իր արեւելյան ափից Ճապոնական ծով: Հարավկորեացի մասնագետները ենթդրում են, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է բալիստիկական KN-02 հրթիռի թռիչք:
Ինչպես տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը, մայիսի 18-ին Փհենյանը նույն տարածքում մոտ հեռավորության 3 հրթիռների փորձարկում է կատարել: Եվս մեկն արձակվել է մայիսի 19-ին: Ենթադրվում է, որ հրթիռների արձակումը ռազմական ինտրիգ է:
Սեուլն արդեն իսկ դա սադրանք է անվանել եւ պահանջել է Հյուսիսից դադարեցնել հրթիային փորձարկումները եւ վերսկսել Կորեական թերակղզում իրավիճակի կայունացմանն ուղղված բանակցությունները: Նույն կոչով Փհենյանին է դիմել նաեւ ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը: