«Նորմանդական քառյակի» բանակցությունները 5 ժամ են տեւել
Բեռլինում ավարտվել են «Նորմանդական քառյակի» բանակցությունները։ Դրանք տեւել են 5 ժամ։ Ինչպես հայտնում է “Интерфакс”-ը, հանդիպումը փակ է եղել, սակայն հանդիպման ավարտին երկրների ղեկավարները որոշ մանրամասներ են ներկայացրել։
Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան ներառող «նորմանդական քառյակը», որն զբաղվում Է Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորմամբ, պայմանավորվել Է բանակցություններից անցնել խաղաղ համաձայնագրերի իրագործման «ճանապարհի քարտեզը» կազմելուն։
«Քառյակի»՝ Բեռլինում կայացած հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել Է, որ «ճանապարհի քարտեզը» կողմերը պետք Է մշակեն ու վավերացնեն մինչեւ նոյեմբերի վերջը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամփոփելով հանդիպման արդյունքները, ասել Է, թե դրա մասնակիցները «հավաստեցին, որ Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության կարգավորման հիմքում պետք Է լինեն Մինսկի համաձայնությունները, բլորը հաստատեցին այդ պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը»:
Հարկ է նշել, որ երկրների ղեկավարները անդրադարձել են նաեւ սիրիայի հարցին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել Է, որ Պուտինի հետ բանակցությունները կոշտ Էին ու դժվարին: Նա հավելել Է, որ խաղաղ բնակիչներից ահաբեկիչներին զատելու համար հարկավոր Է դադարեցնել ռմբակոծություները Սիրիայում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր առանձնակի պատասխանատվություն Է կրում Սիրիայում: «Նա պետք Է որոշում ընդունի այն մասին, թե այնտեղ ապահովվելու Է արդյոք հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, կարելի Է արդյոք քաղաքական գործընթաց սկսել»,- ասել Է Մերկելը: